ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր բացահայտում` Ծաղկաձորի հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացած անձանց հանցավոր գործունեությունից

27.08.2014 11:56 Գողություն

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Ծաղկաձորի հանգստյան տներից մեկից պլազմային 5 հեռուստացույց գողացողներին` 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ին, 1973 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ վերջիններս հուլիսի 29-ին, ժամը 07.20-ից մինչև ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք են գործել Ծաղկաձոր քաղաքի մեկ այլ հանգստյան տան սենյակներից մեկն ու հյուրասենյակի սեղանի վրայից գողացել պլանշետ և 2 բջջային հեռախոս` պատճառելով 670.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Ոստիկանները նրանից
հաղորդում են ընդունել:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: