ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նոր դրվագներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունից

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հրանտ Մ.-ն,  2009 թ. հունվարից մինչև 2010 թ. մայիսն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության Երևան քաղաքի «Խորհրդային-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում, պարզել է ՀՀ-ից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և օգտվելով այդ հանգամանքներից, 2009 թ. ընթացքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում կեղծելով 6 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և պետությունից յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 1.073.332 դրամ կենսաթոշակի գումարները:
Նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված  Սեյրան Փ.-ն:
Քրեական գործով որոշումներ են կայացվել Հրանտ Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, իսկ Սեյրան Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով և 38-179 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չիրականացնելու մասին` քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հրանտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: