Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
08.01.2024 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 6-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 45-ամյա Սուրեն Հ.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: