Հայտնաբերվեց Նոր Խարբերդ գյուղում
31.01.2019 10:42
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 30-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային տեսուչների կատարած աշխատանքների շնորիվ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման է ենթարկել 47-ամյա Գարեգին Ե.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) և քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: