Նոր հանցադրվագներ
Փետրվարի 21-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Արտաշես Ա.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Ա.-ին և 1993 թ. ծնված Ցոլակ Հ.-ին բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ վերջիններս 2014 թ. նոյեմբերին 1950 թ. ծնված Արտավազդ Օ.-ի տան բակում կայանված «ՄՏԶ-80» տրակտորից գողացել են վերջնամասի կցման թևերը` պատճառելով մոտ 90.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ նրանք փետրվարի 7-ին, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են 1941 թ. ծնված Մյասնիկ Մ.-ին պատկանող, Նալբանդյան գյուղում գտնվող տան ննջասենյակ և այնտեղից գողացել ռադիոընդունիչ, այնուհետև դռան փականը կոտրելով մտել են տանը կից օժանդակ շինություն և գողացել գինի ու օղի, ավտոմեքենայի փոխանցման տուփ և ջեռուցման համակարգ` շարժիչով, սրաքար` շարժիչով, պղնձյա մալուխ, կացին և սղոց` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: