1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից

20.11.2012 12:56 Սպանություն
Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքից
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից  ոստիկանության Գուգարքի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի  դիակը` բռնության հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի բաժնի և Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած քննչական և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:
 Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ և Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը:
Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
Արտակ Վերանյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: