1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր մանրամասներ Արզնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքից

15.10.2013 17:37 Ավազակություն
Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել: 
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել իր տուն և զենքի սպառնալիքով հափշտակել 700.000 դրամ, ոսկյա շղթա՝ կախազարդով և արծաթյա մատանի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հոկտեմբերի 12-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  նյութեր են ստացվել, որ քննչական բաժանմունքում քննվող քրեական  գործով   որպես վկա հարցաքննված 1959 թ. ծնված Մարիամ Մ.-ն ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 11-ին, երբ ինքը եղել է քնած, դիմակավորված անձն ապօրինի մուտք է գործել իր տուն, ու երբ արթնացել է, նա բռնել է իր բերանը` ասելով, որ չգոռա, թե չէ կսպանի, որի ժամանակ քաշքշոց է առաջացել, ինչի ընթացքում անհայտ անձը հարվածել է իր մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի: 
Մարիամ Մ.-ն  իր լրացուցիչ ցուցմունքում նշել է, որ իր տուն մտած անձին ճանաչել է ձայնով` նա իր մտերիմ Սոֆյայի թոռ Սուրենն է եղել, որի ձեռքին նկատել է ատրճանակ:
Պարզվել է, որ Սուրենը  1984 թ. ծնված Սուրեն Թ.-ն է, ով նույն օրը բերման է ենթարկվել:
Հոկտեմբերի 13-ին,  ժամը 00.50-ին,  Սուրեն Թ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: