1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, ըստ որոնց՝ Վիլնյուսի փողոցի բնակիչներից մեկը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Հետագա միջոցառումներն իրականացվեցին բաժնի համայնքային ոստիկանների և պարեկների մասնակցությամբ։ Նույն օրը իրավապահները գնացին Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարակից ձորակ։ Այստեղ 40-ամյա տղամարդը հողամասից ներկայացրեց կանեփի ցողուններ, կանեփի սերմեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են կանեփի 143 թուփ ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 51 գրամից ավելի քաշով։
40-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: