ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա և հաշիշ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին ստացան թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունը, որը նույն օրն էլ իրացրին: Ժամը 15.10-ի սահմաններում Մոլդովական փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին փաթեթներ՝ մարիխուանայի նմանվող մոտ 78 գրամ և հաշիշի նմանվող մոտ 1 գրամ զանգվածներով:
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: