1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

08.05.2019 15:59 Գողություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժնի քրեական հետախույզների հետ մայիսի 6-ին Ավանի Խուդյակովի փողոցի տարբեր հատվածներից բերման են ենթարկել 16-ամյա Կորյունին, 19-ամյա Սերժին և 16-ամյա Արմանին:
Պարզվել է, որ տղաները վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր վայրերից, միշտ գրեթե նույն կերպ, կատարել են մի շարք գողություններ ու գողության փորձեր: Այսպես, մարտին, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելու միջոցով, Կորյունը մտել է Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, և ոչինչ չգողանալով հեռացել է: Մեկ այլ օր նա նույն կերպ կոտրելով դռան փականը, Աբովյան փողոցի վրա գտնվող բջջային հեռախոսների խանութի դրամարկղից գողացել է 2000 դրամ: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող խանութից, նույն կերպ, գողացել են 4-5 մեծ կտոր պանիր:
Ապրիլին Կորյունը փորձել է կոտրել Էրեբունու փողոցի վրա գտնվող դեղատան դռան ապակին, սակայն ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո հեռացել է: Նույն փողոցում տղաները դուռը կոտրել ու տերմինալից գողացել են 80 հազար դրամ: Մտել են նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող խաղալիքների խանութ, Ջրվեժում գտնվող ծաղկի խանութ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում երկու դեպքում էլ ոչինչ չգողանալով հեռացել են: Իսկ բջջային հեռախոսների խանութից գողացել են փոքր բարձրախոսներ:
Մայիսի 6-ին Ջրվեժում գտնվող օծանելիքի խանութից նրանք գողացել են օծանելիքներ, նույն օրը նաև Ջրվեժում մտել են սուրճի կրպակ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ կարի արհեստանոց, սակայն երկու դեպքում էլ հեռացել են ձեռնունայն:
Երեքն էլ բաց են թողնվել, նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: