Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
24.05.2023 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 23-ին Աբովյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 20-ամյա Էրիկ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: