Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները թմրանյութ են հայտնաբերել
22.04.2022 15:23
Արձանագրված դեպքեր
Ապրիլի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Նանսենի փողոցում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Լվովյան փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։