Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
10.02.2021 14:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Ֆելիքս Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: