Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
14.12.2020 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 12-ին Միրաքյան 4-րդ նրբանցքից բերման են ենթարկել 24-ամյա Սուսաննա Հ.-ին, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: