ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների և բացահայտել ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով հետախուզվողներ՝ երևանցի 31-ամյա տղամարդն ու Նորատուսի 25-ամյա բնակչուհին թաքնվում են մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի մոտակա տներից մեկում։ Նույն օրը նրանք հայտնաբերվեցին Ծովակալ Իսակովի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 25-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ՝ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նրանք ոստիկանությունից ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին։ Նոր Նորքի քրեական հետախույզները նաև հավաստի տեղեկություններ ունեին, որ նրանք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ՝ «տելեգրամով» թմրանյութեր իրացնելով։ Ապրիլի 14-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին 31-ամյա տղամարդու կողմից շահագործվող «ԲՄՎ»-ն՝ հայտնաբերելով մոխրացած հետքերով կաթուցիչներ, 20-ից ավելի փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով՝ ընդհանուր շուրջ 25 գրամ քաշով։ Հայտնաբերվեցին նաև պոլիէթիլենային տոպրակներ, էլեկտրական կշեռք և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: