ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանից գողացած մարմարե արձանը Երևան էին տեղափոխել «Ռենջ Ռովեր»-ով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.02.2015 17:55 Գողություն
Դիլիջանից գողացած մարմարե արձանը Երևան էին տեղափոխել «Ռենջ Ռովեր»-ով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը գողացել են Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը:
Ոստիկանության Դիլիջանի և Նոր-Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 10-ին հանցագործությունը բացահայտվել է:
Պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Գևորգ Գևորգյանը և 1986 թ. ծնված Ասատուր Ծատուրյանը, ովքեր փետրվարի 7-ին, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված վայրից գողանալով արձանը՝ Գևորգյանի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: