1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Արեշում կատարված սպանությունը բացահայտվեց

07.07.2015 11:51 Սպանություն

Հուլիսի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել:
Նույն օրը, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Վաղարշակ Ասոյանը Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ին, անհայտ անձը անհայտ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Նոր Արեշի 28-րդ փողոցի թիվ 18 տանը և անհայտ հրազենով կրակոցներ արձակել տան դիմաց նստած Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ` պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 9 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Աշոցքի բաժինների և Էրեբունու քննչական բաժնի ծառայողները ժամը 18.05-ին «Բավրա» սահամանային անցակետից Աշոցքի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի դիմաց գտնվող թիվ 5/8 ավտոտնակում կայանված «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք «AK 74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 5.45 տրամաչափի 20 փամփուշտով:
Գագիկ Ղ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: