Նուբարաշենի ոստիկանները հայտնաբերեցին բջջային օպերատորի գրասենյակից գողության փորձ արած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի վաճառքի և սպասարկման գրասենյակի ապակին կոտրել են, մտել տարածք և ոչինչ չգողանալով հեռացել են։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Նուբարաշենի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվեց գողության փորձը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Սեպտեմբերի 16-ին նախկինում դատապարտված տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խոստովանեց կատարածը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: