ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նուբարաշենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

07.05.2021 14:16 Գողություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացան, որ մայիսի 5-ին մի տղամարդ Նուբարաշենի փակ բաժնետիրական մի ընկերության շենքում բջջային հեռախոս է գողացել։ Պարզվեց կասկածվողի ինքնությունը. Էջմիածնի բնակիչ էր, 38 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Մայիսի 6-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Նալբանդյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացված հեռախոսը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: