ՀՀ ոստիկանությունը նպաստում է դիտորդների խմբի գործունեությանը
09.10.2015 10:37
Ձերբակալվածներին պահելու վայրեր
ՀՀ ոստիկանությունն ընդառաջ գնալով ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի խնդրանքին և հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու թափանցիկ գործունեությանը` որոշում է կայացրել ոստիկանության համակարգում գործող բոլոր ՁՊՎ-ների խցերում, ինչպես և հերթապահ մասերի նախասրահներում փակցնել դիտորդների խմբի «Թեժ գծի» և խմբի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող պաստառներ:
ՀՀ ոստիկանությունը մշտապես համագործակցել է դիտորդների խմբի հետ, քննարկել ներկայացված հիմնախնդիրներն ու ռացիոնալ առաջարկները, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել ձերբակալվածների իրավունքների պաշտպանության և նրանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա:
ՀՀ ոստիկանության շտաբ