1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին

44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին

Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով: Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասսե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: