Հրացան, նռնակ և 93 փամփուշտ՝ Երևանի Գ.Նժդեհի փողոցում
19.03.2015 09:43
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեի՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի դիմաց, աղբարկղի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, հարթափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 5.45 մմ տրամաչափի 93 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: