Նռնակ, նռնակի պայթուցիչ և 173 փամփուշտ՝ Հրազդան գետից
18.06.2015 16:40
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունիսի 17-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ զենք-զինամթերք կա:
Մեկնած օպերատիվ խումբը Հրազդան գետից հայտնաբերել է «ՌԳԴ- 5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 173 փամփուշտ:
Նույն օրը, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ոստիկանների հայտնաբերած զինամթերքն ինքն է գցել գետը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: