ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Շահվալադ Գ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում: Տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: