Հակատանկային նռնականետի արկ, հրետանային արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաձիգի 60 փամփուշտ՝ հուշահամալիրի տարածքում
28.09.2015 09:49
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի հուշահամալիրի տարածքում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Ապարանի հուշահամալիրի սկզբնամասում, վագոն-տնակի մոտ, հայտնաբերել է հակատանկային նռնականետի արկ, հրետանային արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 60 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: