Պետությանը պատկանող բնակելի տարածքներ են նվիրատվություն արվել ՀՀ քաղաքացիներին
1990-ական թվականների սկզբներին արտերկրից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների մի մասը ժամանակավոր ապաստանել էր ՀՀ սեփականություն հանդիսացող, ոստիկանությանն ամրակցված՝ Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցի թիվ 120 հասցեում գտնվող շինություններում։
ՀՀ Կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշումներով՝ այդ տարածքները նվիրատվությամբ հանձնվել են այդտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին։
Այս կապակցությամբ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, առանձնացվել են այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տարածքները, տրամադրվել են առանձին հասցեներ, կատարվել է բնակիչների հաշվառում։ Յուրաքանչյուր ընտանիքի կողմից զբաղեցրած տարածքների չափագրումներից հետո կատարվել է պետական գրանցում։
Հունիսի 24-ին 5 ընտանիքի հետ կնքվեցին նվիրատվության պայմանագրեր։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում ևս 5 ընտանիքի հետ կնքելու նվիրատվության պայմանագրեր։