Նրան որոնում էին Բուլղարիայի իրավապահները
27.11.2013 10:13
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահան Մ.-ին, որը 2009 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 194 և 195 հոդվածների մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: