Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
02.05.2017 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 29-ին, ժամը 13-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: