Մահվան ելքով պատահար Երևանում
11.04.2017 10:50
ՃՏ պատահարներ
Ապրիլի 10-ին, ժամը 19.40-ին, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցից 2 կմ հեռավորության վրա դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1992 թ. ծնված Աշոտ Դովլաթյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: