Կնոջը հայտնաբերեցին Երևանի Նար-Դոսի փողոցում, տղամարդուն՝ Բակունցի փողոցի տներից մեկում: Երկուսի մեղադրանքն էլ նույնն էր՝ խարդախություն
Մարտի 17-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Նար-Դոսի փողոցից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Աննա Թ.-ն, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 17-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բակունցի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանուկ Կ.-ն, որը մարտի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: