Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
22.01.2016 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արկադի Ա.-ն, ով 2011 թ. մայիսի 2-ից ՀՀ ՊՆ ՌՈ-ի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: