ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շանը վնասազերծելու նպատակով կրակել և վնասել է 10-ամյա երեխայի

Օգոստոսի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան և սրունքթաթային հոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կուրթան գյուղի 10-ամյա բնակչուհի:
Նույն օրը, ժամը 11.45-ին կամովին ոստիկանություն է ներկայացել նույն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ժամը 10.00-ի սահմաններում իրենց տան բակում իր անչափահաս երեխայի վրա հարձակված թափառական շանը վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված «ՏՕԶ-63» մոդելի հրազենով մեկ անգամ կրակել է շան ուղղությամբ, որի ժամանակ կրակոցից արձակված կոտորակներից 2-ը դիպել է իրենց հարևանությամբ բնակվող, տան պատշգամբում կանգնած երեխայի ոտքին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Հիշյալ հրազենը վերցվել է:
Նշանակվել է ԴԲՓ և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: