ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունների շարք Գեղարքունիքի մարզում

20.11.2014 09:29 Գողություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 16.15-ին, մի քրեական գործի նախաքննության շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնում տվյալներ են ստացվել, որ մեղադրյալներ 1982 թ. ծնված Արգիշտի Բ.-ն, 1985 թ. ծնված Արգեն Բ.-ն, 1989  թ. ծնված Արման Ս.-ն, 1990 թ. ծնված Աշոտ Հ.-ն և 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ն գողություն են կատարել նաև 
-Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի կենտրոնական ճանապարհի ձախ հատվածում գտնվող մթերային խանութից:
Խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ  օգոստոսի 1-ի գիշերը կատարվել է 120.000 դրամի և տարբեր տեսակի ապրանքների գողություն` պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս: 
- Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող մթերային խանութից:
Խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ  նոյեմբերի 3-ի գիշերը իր խանութից կատարվել է 40.000 մետաղադրամի և տարբեր տեսակի ապրանքների գողություն` պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս:
- Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի թիվ 4 հասցեում գործող հագուստի խանութից:
Խանութի տնօրենը հաղորդում տվել, որ նոյեմբերի 12-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, մտել են խանութ և գողացել տարբեր տեսակի հագուստ և կոշիկներ, իսկ դրամարկղից՝ 48.000 դրամ` պատճառելով ընդհանուր 900.000 դրամի նյութական վնաս:
Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:
Արգիշտի Բ.-ն և Արման Ս.-ն կալանավորվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արգեն Բ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: