Ոստիկանները «Շախմատի տան» հետնամասում՝ նստարանի տակ, կրակող սարք և փամփուշտներ են հայտնաբերել
19.03.2015 12:48
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 18-ին, ժամը 10.47-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Շախմատի տան» հետևի այգում, նստարանի տակ, զենք և զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կրակող սարք, 5,6 մմ տրամաչափի՝ 1, 5,45 մմ տրամաչափի՝ 150 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 40 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: