Շենգավիթի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
05.05.2022 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին Նոր Խարբերդի 24-րդ փողոցից բերման է ենթարկվել 52-ամյա Արթուր Հ.-ն, որը ապրիլի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: