Շենգավիթի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել ու հայտնաբերել հետախուզվողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները բերման են ենթարկում բնակարանային գողությունների մեղադրանքով հետախուզվող 43-ամյա մի տղամարդու։ Դեպքերը, որոնց շրջանակներում տղամարդը հետախուզվում էր, տեղի էին ունեցել սեպտեմբերին Շենգավիթում։ Քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ունեին, որ բերման ենթարկվածը բացի հիշյալ գողություններից էլի է գողություն արել՝ այս դեպքում Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Դեպքերի հանգամանքները պարզվում են, գողոնը հայտնաբերելու միջոցառումներն էլ շարունակվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: