ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին Օդանավակայանի փողոցում կատարված դանակահարությունը

Ապրիլի 22-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ըստ հարազատի՝ Օդանավակայան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել դանակահարություն:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 17.30-ին, Օդանավակայան փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1989 թ. ծնված Ամիրան Ֆ.-ն, որը ժամը 19.00-ին, նշված վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին:
Ամիրան Ֆ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: