ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Հ.Հովսեփյան փողոցից բերման են ենթարկել Երևանի 34-ամյա և Արագած գյուղի 43-ամյա երկու բնակչի: Վերջինիս մոտ հայտնաբերվել է 1.25 գ դեղնականաչավուն զանգված:
43-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է և իր օգտագործման համար է:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: