Շենգավիթի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացել է կամավոր
26.11.2018 13:53
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 24-ին, ժամը 18.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1952 թ. ծնված Արբակ Ա.-ն, որը 2012 թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: