Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին գողությունը
Մայիսի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ մայիսի 1-ի ժամը 22.30-ից մինչև մայիսի 2-ի ժ.08.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մանանդյան փողոցում գտնվող արագ սննդի կետի հետնամասի փայտյա դուռը կոտրելով՝ գողացել են «ՀԴՄ» սարքը, «Սոնի Էրիկսոն» տեսակի բջջային հեռախոսը, 30 կգ խոզի միս և զովացուցիչ ըմպելիքներ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 10.50-ին, բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Համլետ Հ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: