Շենգավիթի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Մարտի 26-ին 1-02 զանգած կինը հայտնում էր, որ Նոր Խարբերդի իր տնից գողություն են արել: Ահազանգով դեպքի վայր մեկնեց ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Տուժողը հայտնեց, որ մարտի 13-ից տանը մարդ չի եղել, այդ ընթացքում էլ տնից տարել են բազմոց, չորս նկար և այլ իրեր: Ոստիկաններն ուսումնասիրեցին դեպքի վայրը: Նաև տոմատի մածուկով պատին արված անպարկեշտ գրառումն էր վկայում, որ գողերը երկար ժամանակ էին ունեցել: Առաջ քաշվեց վարկած, որ նման հետքեր կարող էին թողնել անչափահասները: Հետագա միջոցառումներով վարկածը հաստատվեց:
Հարուցվեց քրեական գործ: Շենգավիթի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունն արել են Նոր Խարբերդի բնակիչներ, 16-ամյա երկու պատանի: Մարտի 30-ին ոստիկանները նրանց ներկայացրին նախաքննությունը վարող մարմնին, որտեղ պատանիներից մեկը ձերբակալվեց:
Գողոնը մասամբ առգրավվել է, հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: