Շենգավիթի ոստիկաններն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, վետերանների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 23-ին Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 58-ամյա Արմեն Հ.-ին, որը սեպտեմբերի 28-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: