Շենգավիթի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Խաչատուր Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչատուր Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Հովհաննես Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հովհաննես Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: