Շենգավիթի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում
07.06.2016 10:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հունիսի 6-ին, ժամը 11.10-ին, Մասիս քաղաքի Հերացու փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ին, ով հունիսի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: