Շինարարական աշխատանքներ կատարելիս ոսկյա մատանի է գողացել
06.11.2013 14:32
Գողություն
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Ջանֆիդա գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ազատ Գ.-ն:
Պարզվել է, որ նա հուլիս-օգոստոս ամիսներին 1965 թ. ծնված Արմեն Ա.-ի տանը շինարարական աշխատանքներ կատարելիս` հյուրասրահի սեղանից գողացել է ոսկյա մատանի, ինչը բնակարանատիրոջ միջամտությունից մեկ օր հետո վերադարձվել է:
Ազատ Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: