Շինարարական աշխատանքներ կատարելիս տան կտուրից հրացան է գտել
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ այն գտել է տան կտուրից:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: