ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շինությունից գողություն կատարողները հայտնաբերվեցին

01.06.2016 09:52 Գողություն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Վահագն Ղ.-ն, իսկ ժամեր անց հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1994 թ. ծնված Մհեր Ո.-ն և 1993 թ. ծնված Էդգար Ա.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ, որ մայիսի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող շինությունից կատարել են էլեկտրական շարժիչի գողություն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ շարժիչը պատկանում է 1961 թ. ծնված Գևորգ Հ.-ին, ով հրավիրվել է բաժին և հայտնել, որ իրեն պատճառվել է մոտ 300.000 դրամի վնաս:
Վահագն Ղ.-ն ներկայացրել է գողացված էլեկտրական շարժիչը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: