ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շինփամփուշտը պայթել և վնասել է ձեռքը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի 1-ին և 2-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ն, որը հայտնել է, որ 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող շինանյութի խանութից գնել է շինփամփուշտ, որը պայթել և վնասել է ձեռքը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Գևորգ Խ.-ն   խանութում ասեղով բացել է շինփամփուշտի պարկուճի ծայրը, ինչի արդյունքում այն պայթել է` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: