1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շիրակի և Լոռու պարեկներն արդեն մեկ տարի ծառայում են

Նաև խորհրդանշական էր, որ 2022 թվականի ապրիլի 16-ին, Ոստիկանության օրը, սկսեցին գործել ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզային գումարտակները: Օրեր առաջ լրացավ նրանց ծառայական գործունեության մեկ տարին, հետևաբար Շիրակի և Լոռռւ մարզերի պարեկների համար ապրիլի 16-ը կրկնակի տոն է: Սա նաև հարմար առիթ է` ամփոփելու նրանց կատարած աշխատանքը:
Արդեն մեկ տարի Շիրակում և Լոռիում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում են պարեկային ծառայության մարզային գումարտակների աշխատակիցները: Ոստիկանության կրթահամալիրում ուսումնառությունն անցնելուց զատ` իրենց մարզերում ծառայության անցնելուց առաջ պարեկներն աշխատանքային պրակտիկա են անցնում մայրաքաղաքի փորձառու գործընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ անփորձության հետևանք թերություններից:
Մարզերի պարեկները նույնպես ոչ միայն ապահովում են հասարակական կարգը, կարգավորում ճանապարհային երթևեկությունը, այլև պայքարում են հանցագործությունների դեմ, հայտնաբերում հետախուզվողների: Նրանց արագ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտվում են հանցագործություններ, բռնվում օրինազանցներ ու հետախուզվողներ, կանխվում են վեճ ու կռիվներ: Պարեկների ծառայության դրվագները գրեթե ամեն օր լուսաբանվում են մեր հաղորդումներում: Սակայն այսօր խոսենք թվերով:
Շիրակի և Լոռու պարեկներն, իրենց հիմնական գործառույթներից զատ, անցած մեկ տարում բացահայտել են համապատասխանաբար` կաշառքի՝ 4 և 3, գողության՝ 3 և 7, կողոպուտի՝ 3 և 2, խուլիգանության՝ 14 և 8, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3 և 2, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7 և 3, ավտոառևանգման՝ 3 և 1 դեպք: 2023 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի, և այդ հարցում լուրջ ներդրում ունեն նաև պարեկները: Շիրակում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության՝ 87, Լոռիում` 18 դեպք: Շիրակում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 12, Լոռիում`19 դեպք: Շիրակում ապօրինի փայտանյութի 8 դեպք է հայտնաբերվել է, Լոռիում արձանագրվել է ապօրինի ծառահատման 92 դեպք: Երկու մարզերում էլ պարեկների ջանքերի շնորհիվ բացահայտվել ու կանխվել են այլ հանցագործություններ ևս:
Ինչ վերաբերում է բուն պարտականություններին` թվերն այսպիսին են:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Շիրակում կազմվել է 63 639 արձանագրություն, Լոռիում` 52259: Այդ ընթացքում Շիրակում ոչ սթափ վիճակում մեքենա է վարել՝ 980, Լոռիում` 851 անձ: Շիրակում առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել՝ 3089, Լոռիում`2595 քաղաքացի: Շիրակում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել՝ 3570, Լոռիում` 2556 տրանսպորտային միջոց:
Հասկանալի է, որ պարեկային ծառայության գնահատականը միայն թվերով տալ անհնար է: Չկա ու չի կարող լինել վիճակագրություն, թե բարեխիղճ աշխատանքի շնորհիվ քանի դեպք ու պատահար, քանի հանցագործություն է կանխվել: Բնակավայրերում մշտական գիշերային շրջայցեր, բոլոր ճանապարհներին իրականացվող ծառայություն, հրատապ ահազանգերին արագ ու պրոֆեսիոնալ արձագանքում. սրանք այն միջոցառումներն են, որոնք մեր քաղաքացիների կյանքը դարձնում են ավելի անվտանգ, ապահով ու քաղաքակիրթ:
Մեկ անգամ էլ շնորհավորենք Շիրակի և Լոռու մարզերի պարեկներին` կրկնակի տոնի առթիվ և մաղթենք արդյունավետ ու անփորձանք աշխատանք` հանուն օրենքի գերակայության, հանուն հայրենի մարզերի բնակչության անվտանգության: