Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզում
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, գնդապետ Անդրանիկ Փափախչյանը մայիսի 10-ին հանդիպում կունենա Շիրակի մարզի բնակիչների հետ։
Հանդիպումը տեղի կունենա ժամը 12-ին՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքում, հասցեն՝ քաղաք Գյումրի, Պռոշյան 58: